Քաղաքական13:20, 10 Նոյեմբեր 2015
Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայում նոր կառավարության ձևավորումից հետո պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն իր օտարկրյա այցերի շրջանակներում առաջինը կայցելի այպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն , այնուհետև Ադրբեջան և Իրաք:
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն կարողացավ մեծամասնություն ապահովել` ստանալով 49.4 տոկոսը ձայն (316 պատգամավորական մանդատ): Ի դեպ ըստ վերոնշյալ թուրքական աղբյուրի իշխող ԱԶԿ-ն ամենաշատ ձայնը հավաքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդավայրում` Ռիզեյում (75.9):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |