Իրավական07:20, 30 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում վերսկսել են հետապնդումները քրդամետ կուսակցության նկատմամբ
Թուրքիայում կրկին հետապնդումներ են սկսել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների նկատմամբ: Այս անգամ թիրախում հայտնվել է Վանի Չալդըրան շրջանի ղեկավար, վերոնշյալ կուսակցության անդամ, ազգությամբ քուրդ Դերյա Գյոնուլը: Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչակական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` քուրդ պաշտոնյան ևս երկու անձանց հետ միասին գտնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից կանգնեցված բեռնատար մեքենայում, որում հայտնաբերվել է 29 դիմակ, 33 ձեռնոց և 10 հատ մարտկոց: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ հայտնաբերված իրերը նախատեսված են եղել Թոնդրակ սարի տարածքում գտնվող PKK-ի գրոհայինների համար:
Գյոնուլին և մեքենայում գտնված անձանցից մեկին «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու, կազմակերպության անունից գործունեություն ծավալելու և մարդ հավաքագրելու» մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ PKK-ի և Թուրքիայի կառավարության միջև զինադադարի խաթարման, ինչպես նաև երկրում նոյեմբերի 1-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին սկսել են պարբերական բնույթ կրել քրդական կուսակցության անդամ հանդիսացող տեղական պաշտոնյաների ձերբակալությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |