Իրավական12:16, 07 Սեպտեմբեր 2015
Թուրքիայում ազատ արձակված անգլիացի լրագրողները արտաքսվել են երկրից
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ձերբակալված և Ադանայի բանտ տեղափոխված ամերիկյան «Vice News» լրատվական հեռուստաընկերության անգլիացի թղթակիցներ Ջեյք Հանրահանն և Ֆիլիփ Փենդլեբուրին արտաքսվել են երկրից: Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն՝ վերջիններս Ադանա – Դյուսելդորֆ ինքնաթիռով ուղարկվել են Գերմանիա:
Իսկ լրագրողներին ուղեկցող իրաքցի թարգմանիչ Մուհամադ Ռասոոլը, որին 7 օր առաջ ձերբակալել էին Դիարբեքիրում, դեռևս ազատազրկված է:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ձերբակալվել էին ամերիկյան «Vice News» լրատվական հեռուստաընկերության լրագրողներ Ջեյք Հանրահանը և Ֆիլիփ Փենդլեբուրին ինչպես նաև նրանց ուղեկցող թարգամանիչը: Լրագրողները լուսաբանում էին Դիարբեքիրի Սիլվան և Լիջե շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ իրականացվող բողոքի ակցիան:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված լրագրողներին ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու համար: Բանտում 3 օր անցկացնելուց հետո՝ սեպտեմբերի 3-ին թուրքական դատարանի որոշմամբ Ջեյք Հանրահանին և Ֆիլիփ Փենդլեբուրին ազատ էին արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գլխավոր ընդդմադիր ուժը համարվող քեմալական ԺԴԿ նախագահը քննադատել է Թուրքիայի նախագահին. «Քոբանիի դատավարության մեջ ոչ մի արադարություն չկա»:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Գեներալների ազատ արձակման համար հիմք է հանդիսացել մշտական հիվանդությունները, ծերությունը և հաշմանդամությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |