Հասարակական08:27, 14 Օգոստոս 2015
Թուրքական մամուլի պնդմամբ այժմ էլ թուրք դատախազը Հայաստանից Գերմանիա է փախել

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ օրեր առաջ տեղեկություն էին տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, խուսափելով քերական պատասխանատվության ենթարկվելուց, փախուստի են դիմել Վրաստան, իսկ այնտեղից՝ անցել Հայաստան:
Չնայած այս պնդումը չհաստատվեց ՀՀ ԱԱԾ-ի կողմից և գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում, այժմ էլ թուրքական «Posta» թերթի կայքը, վկայակոչելով «Hurriyet»-ի հոդվածագրին, լուր է տարածել, թե իբրև Հայաստան անցած Զեքերյա Օզը այստեղից ինքնաթիռով մեկնել է Գերմանիա:
Թերթն ավելացրել է նաև, որ չի հաջողվել պարզել, թե Օզը Գերմանիայից այլ երկիր մեկնել է, թե ոչ, իբրև վերջինիս օդանավակայանում գրանցում չանցնելու պատճառով:
Նշենք, որ Ermenihaber.am-ը փորձել էր որոշակի պարզաբանումներ ստանալ վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Հավելենք, որ նշյալ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:
Օրեր առաջ թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |