Հասարակական13:47, 26 Հունիս 2025
Թուրքիան գլխավորում է աղքատության վարկանիշը Եվրոպայում

Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է բնակչության եկամուտների և կենսապայմանների 2024թ․վիճակագրությունը: Աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության մասնաբաժինը 2023 թվականի համեմատ փոփոխություն չի կրել և կայուն մնացել է 16․2%-ի մակարդակում:
Հայտարարված տվյալների համաձայն՝ Թուրքիան աղքատության առումով ամենառիսկային եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է 1-ին տեղը։ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչությունը կազմում է 18 մլն 675 հազար մարդ:
Ըստ Eurostat-ի 15-ից 24 տարեկան բնակչության շրջանում աղքատության ռիսկի ուսումնասիրությունների՝ ԵՄ-ում երիտասարդ բնակչության մեջ աղքատության ռիսկի մակարդակը կազմել է 21․4%, իսկ եվրագոտում՝ 21․7%:
Երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 32․7%, Նորվեգիայում (29․7%) և Բուլղարիայում (26․6%): Իսկ երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրներն են՝ Սլովենիան (9․3%), Կիպրոսը (11․1%) և Իռլանդիան (11․3%):
Իսկ Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները: Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող երիտասարդ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 2․870 մլն: Այլ կերպ ասած՝ Թուրքիայում աղքատության ռիսկի տակ գտնվող բնակչության 15․4%-ը կազմում են երիտասարդները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |