Քաղաքական09:33, 08 Օգոստոս 2015
Դեմիրթաշի կոչը՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բրյուսելից Եվրամիությանը (ԵՄ) և ՆԱՏՕ-ին (Հյուսիսատլանտյան դաշինք) կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել թուրք-քրդական կարգավորման գործընթացի համար:
Նա, խոսելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքական իշխանությունների երկխոսության մասին, նշել է. «Եվրամիությունը բացեիբաց և հստակորեն պետք է օժանդակի Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև երխոսությանը»:
Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է օժանդակի նաև Թուրքիա–Օջալան երկխոսությանը: Եվ եթե պետք է ճնշում գործադրի դրան հասնելու համար: Դեմիրթաշն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն էլ պետք է քրդական կարգավորման գործընթացում հստակ դիրքորոշում ունենա:
Քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի վարած քաղաքականթյունը՝ Դեմիրթաշն ասել է, որ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած օդային հարվածները իրականում ոչ այնքան ուղղված էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, որքան ՔԲԿ-ի դեմ: Թուրքական օդուիը գլխավոր թիրախը հենց ՔԲԿ-ն էր:
Նա համոզված է, որ թուրքական իշխանություններն այժմ փորձում են թուլացնել ԺԴԿ-ին՝ նկատի ունենալով քրդամետ կուսակցության դեմ իրականացվող ճնշումները:
Այցի շրջանակներում Դեմիրթաշը հանդիպում է ունեցել, «Քրդական համայնքների միության» (KCK) բարձագույն խորհրդի անդամ Զուբեյիր Այդարի հետ: Նախատեսվում է, որ Դեմիրթաշը Բրյուսելում հանդիպում կունենա ԵՄ-ի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգհերինիի, ինչպես նաև բյուրոյի պետ Ստեֆանո Մանսերվիսիի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |