Ցեղասպանություն13:57, 05 Օգոստոս 2015
Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող առաջին լիամտերաժ ֆիլմը Թուրքիայում
Թուրքիայում նկարահանվել է 1915-ի ողբերգության թեմայով մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», որը, Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է որպես տեղահանության ողբերգություն: Ռեժսորներ Արեն Փերդեջիի և Էլա Ալյամաչի հեղինակած և Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված ֆիլմի անոնսը մեծ հետաքրքրություն է առաջացրել և դիտվել է արդեն 113 երկրներում:
Ֆիլմին անդրադարձած թուրքական «Radikal» պարբերականը գրում է. ««Kara Kedi Film» («Քարա Քեդի ֆիլմ») ընկերության նկարահանած «Կորուսյալ թռչունները» ուշագրավ է մի գիշերում իրենց ողջ ընտանիքը կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի և Պետոյի՝ ընտանիքի որոնումները նկարագրող թախծալից պատմությամբ, որն իր մեջ ամփոփում է հազարավոր հայ երեխաների ճակատագիրը»:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Դիլա Ուլուջան և Հերոս Ագոպյանը, որոնք այս դերերի համար ընտրվել են Թուրքիայում բնակվող և դերի համար թեկնածու հանդիսացող շուրջ 502 երեխաներից:
«Տպավորիչ տեսարաններով, տաղանդավոր դերասաններով մեծ բյուջեով, պատմական իրականությանը համապատասխանող ստեղծագործական երևակայությամբ և բանաստեղծական երաժշտությամբ» աչքի ընկնող «Կորուսյալ թռչունների» ցուցադրությունը Թուրքիայում կսկսվի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին»,- գրում է «Radikal»-ը:
Ըստ թուրքական պարբերականի՝ ֆիլմի նկարահանումները նախապատրաստվել են հինգ տարվա ընթացքում: Ընդհանուր թվով ֆիլմում օգտագործվել են հատուկ այդ նպատակի համար հնամենի լուսանկարներից ընտրված և նույնությամբ կարված շուրջ 1000 կտոր հագուստ:
Ֆիլմի համար պատմական մասնագիտական խորհրդատվություն են իրականացրել բեռլինաբնակ Վահե Թաշչյանը և ստամբուլաբնակ Եդվարդ Թոմասյանը:
Հատուկ «Կորուսյալ թռչունների» նկարահանումների համար ժամանակաշրջանին բնորոշ ոճով վերակառուցվել է 1890թ. թվագրվող և մինչ այդ ավերված վիճակում գտնվող մի կառույց: Ֆիլմում տեղ գտած գյուղական հրապարակն ու սրճարանը ևս նույնությամբ վերարտադրվել են պատմական լուսանկարներից:
Հինգ տարի տևած ուսումնասիրություններից և ևս մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո սկսած նկարահանումները ավարտվել են 30 օրվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |