Տարածաշրջան07:47, 16 Հունիս 2015
Բինգյոլի հայկական եկեղեցին ավերվել է
Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղում գտնվող պատմական հայկական եկեղեցին գանձ որոնողների գործողությունների հետևնաքով ավերվել է:
Թուրքական NTV հեռուստաալիքի կայքը նշում է, որ 1.440 հոգի բնակչություն ունեցող գյուղը նախկիում հայկական բնակավայր է եղել:
Թոքլուլարի գյուղապետը նշել է նախկին անունը Թոգուլքրան է եղել:
«Մեր գյուղում կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական գտածոների: Ցավոք գտնողներն առանց հասկանալու վնասում են դրանք: Մեր գյուղը բոլոր ժամանակներում ավերվել է գանձ որոնողների կողմից»:
Վերջինս ավելացրել է նաև, որ գյուղ այցելող հայ զբոսաշրջիկներից լսել է, թե եկեղեցու հայկական անվանումը եղել է «Ակոս եկեղեցի»:
Գյուղի բնակիչներց Աբդուրահման Յըլմազն էլ պատմել է հետևյալը. «Այս եկեղեցու տարածքում շատ արձաններ ու տարբեր նշաններով քարեր կային: Գյուղացիները չէին հասկանում դրանց իմաստը: Հաճախ անծանոթ մարդիկ են գալիս այստեղ և մութն ընկնելուց հետո սկսում են փոսեր փորել: Եկեղեցին երեխաների համար խաղալու վայրի է վերածվել: Այն հարկավոր է պետության պահպանության տակ առնել»:
Յըլմազը նշել է նաև, որ գյուղի մեծերից ու երբեմն այցելող հայ զբոսաշրջիկներից լսել է, որ եկեղեցին հայերից է մնացել ու մոտ 800 տարվա պատմություն ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Միջազգային մամուլի ուշադրության կենտորնում է հայտնվել Թուրքիայի նախագահի՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանող հերթական հայտարարությունը։
ԱՇԿ-ի նախագահ. «Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»:
Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ցուցամատով անհասկանալի ժեստը քննադատության է արժանացրել իշխող ԱԶԿ-ական պատգամավորը:
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |