Տարածաշրջան09:45, 20 Մայիս 2015
Թուրքիան պատրաստվում է ընտրություններին. 3 մլն դոլարի գազային զենք է գնվել
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը, նախապատրաստվելով հունիսի 7-ի ընտրություններից առաջ և հետո երկրում հնարավոր անկարգություններին, մեծ ծավալով արցունքաբեր գազ է «պահեստավորել»: Ըստ թուրքական ընդդիմադիր «t24.tr.com» լրատվակայքի՝ վերջին երկու տարիների ընթացքում թուրքական ոստիկանության համար 8 մլն. լիրայի (շուրջ 3 մլն. դոլար) գազային զենք է գնվել: Հատկապես ռեկորդային քանակությամբ արցունքաբեր գազ է գնվել 2014թ. հոկտեմբերի 7-8 –ի Քոբանիի ցույցերից հետո:
Նշվում է, որ անվտանգության գլխավոր վարչությունը 2013 թ. ընդհանուր առմամբ գնել է 200 հազար հատ գազային զենք, մինչդեռ 2014թ.-ին որպես պաշտպանության զիանմթերք գնված արցունքաբեր գազի, գազային ռումբերի և պայթուցիկների քանակը կազմել է 6 մլն. 800 հազար:
Մինչդեռ թուրքական «Sozcu» պարբերականը հրապարակել է 2008- 2012 թթ. Թուրքիայի անվտանգության ընդհանուր վարչության կողմից գնված գազային զինամթերքի ծավալները:
2008թ-ին գնվել է շուրջ 135 հազար գազային տարբեր զիանմթերք՝ գազային ատրճանակներ, գազային ռումբեր, արցունքաբեր գազ , հակագազային դիմակներ` 3 մլն 221 հազար թուրքական լիրա ( շուրջ 1մլն 238 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ:
2009թ.-ին գնվել է շուրջ 210 հազար գազային զինամթերք`3 մլն 390 հազար լիրա (շուրջ 1 մլն 300 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ , 2010թ.՝ 3 մլն 61 հազար լիրայի (1 մլն 117 հազար դոլարի- 180 հազար հատ), 2011 թ. ՝ 5 մլն 580 հազար լիրայի (2 մլն 146 հազար դոլարի- 230 հազար հատ ) և 2012 թ. ՝ 8 մլն 925 հազար լիրայի (3 մլն 432 հազար դոլարի - 330 հազար հատ) գազային զինամթերք :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահը շտապ նախագահական նստավայր է կանչել MİT ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Ալի Յերլիքայան սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասունացող տրամադրություններին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |