Տարածաշրջան14:09, 14 Մայիս 2015
Թուրքիայում երիտասարության թիվը տարեցտարի նվազում է
Թուրքիայի վիճակագրական ուսումնասիրությունների հաստատությունը (TÜİK) հրապարակել է 2014թ. Թուրքիայի երիտասարդների վերաբերյալ հետազոտության արդյունքները:
Թուրքական «Sabah» պարբերականի տեղեկության համաձայն՝ այդ արդյունքները ցույց են տվել, որ անցյալ տարի Թուրքիայի բնակչության 16.5 տոկոսը կազմում էիներիտասարդները: ԹՎԻ-ի կանխատեսման համաձայն 2023թ այս ցուցանիշը կկազմի 15.1 տոկոս, 2050թ՝ 11.7 տոկոս, 2075թ՝ 10.1 տոկոս:
Ըստ նշյալ հետազոտության՝ 2014թ Թուրքիայի բնակչության (մոտ 77 մլն) շուրջ 16.5 տոկոսը (մոտ 12 մլն) կազմել են 15-24 տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնցից 51.2 տոկոսը տղամարդիկ են, 48.8 տոկոսը՝ կանայք:
Տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2013-2014 ուստարում գրանցվել է բարձրագույն կրթություն ստացողների քանակի աճ՝ 1.4 միավորով՝ կազմելով 39.9 տոկոս: Ընդ որում, այդ աճը գրանցվել է հատկապես իգական սեռի ներկայացուցիչների շրջանում:
Թուրք երիտասարդների 17.9 տոկոսը գործազուրկ է, ընդ որում գործազուրկ է տղամարդկանց 16.6, կանանց 20.4 տոկոսը: Իսկ աշխատանք ունեցող երիտասարդների 19.4 տոկոսը գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, 32, 7 տոկոսը՝ արդյունաբերության, 47.9 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:
2013թ համացանցից օգտվում էր Թուրքիայի բնակչության 68,7 տոկոսը, 2014թ այդ ցուցանիշը հասել է 73 տոկոսի: Թուրքիայից արտասահման մեկնող երիտասարդների շրջանում տղամարդկանց 11.3 և կանանց՝ 20.5 տոկոսը մեկնում է ուսման, իսկ տղամարդկանց 25.3 և կանանց 2.8 տոկոսը աշխատանքային նպատատակներով:
Երիտասարդ տղամարդկանց 20,8 տոկոսը հեոտաքրքրվում է քաղաքականությամբ, այդ ցուցանիշը 2013 թ համեմատ նվազել է 2.3 տոկոսով: Իսկ երիտասարդ կանանց շրջանում քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը աճել է 3.6 տոկոսով՝ կազմելով 15.6 տոկոս: Թուրք երիտասարդների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիայի նկատմամբ 2013 թ համեմատ մեծացել է 1.4 տոկոսով՝ կազմելով 46,6 տոկոս:
Թուրք երիտասարդները որպես իրենց երջանկացնող գործոն են նշում ընտանիքը (74.5 տոկոս), առողջական վիճակը (49 տոկոս), սերը (21.5 տոկոս) , առաջխաղացումը (18.3 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուլենթ Յըլդըրըմի պնդմամբ՝ Ադրբեջանը Ջեյհան խողովակաշարով վառելիք է ուղարկել իսրայելական ինքնաթիռներին։
Միթաթ Չելիքփալան կարծիք է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:
Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով՝ 80% ձայն։
Շահան Գյոքբաքարը քննադատել է թե՛ երկրի իշխանություններին և թե՛ գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալականների առաջնորդին։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |