Տարածաշրջան13:19, 24 Ապրիլ 2015
Օզդաղ. «Դավութօղլուն 1915-ի վերաբերյալ իր հայտարարությունով թուրք ժողովրդին ծանր մեղքի տակ է գցում»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակացության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ումիթ Օզդաղը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ արած հայտարարությունները:
Ըստ Օզդաղի՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:
«Մենք համոզված ենք, որ թուրք ազգին, այս անիրավ մեղադրանքներն ընդունել տալու ուղղությամբ հոգեբանական գործողություն է իրականացվում»,- Օզդաղի խոսքերը մեջբերել է թուրքական «Gercek gundem» լրատվական կայքը:
Այս առումով Օզդաղը վարչապետ Դավութօղլուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը բնորոշել է որպես քաղաքական հանցանք՝ ասելով.
«Վարչապետ Դավութօղլուն, երբ արտգործնախարար էր, Երևան էր գնացել և այնտեղ մի հայտարություն արել՝ եղածը «անմարդակային» բառով բնորոշելով: Երբ մեկին ասում ես, որ քո հանդեպ անմարդկային բան է իրականացվել, նշանակում է, որ ներողություն ես խնդրում: Այդ նույն ժամանակ դեռևս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի հայտարարություն էր տարածել, որում Դավութօղլուի` Երևանում արտահայտած խոսքերն էր կրկնել և տեղահանությունն անմարդկային արարք էր անվանել: Այսօր վարչապետ Դավութօղլուն բացեիբաց ասելով, որ «տեղահանությունը հանցանք է մարդկության դեմ, թուրք ազգին և թուրքական պետությունը ծանր մեղքի տակ է գցում: Դավութօղլուի այս հայտարարությունը թուրք ազգի դեմ իրականացված քաղաքական հանցանք է: Սա որևէ առնչություն չունի պատմական իրողության հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։

Շիմշեքը նշել է, որ Թուրքիան վերլուծում է աշխարահաքաղաքական լարվածության աճի բազմաչափ ազդեցությունն իր տնտեսության վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։
Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին։
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |