Քաղաքական10:01, 16 Մարտ 2015
Թուրք պատգամավորի կարծիքով Թուրքիան կարող է հարկադրաբար փոխհատուցում վճարել հայերին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ –CHP) Ադանայի պատգամավոր Օսման Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ հայկական լոբբին ուժեղացրել է ԱՄՆ կոնգրեսում ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունմանն ուղղված աշխատանքները, և Թուրքիան այս առումով հայտնվել է անզոր վիճակում:
Ըստ թուրքական «5kitahaber.com» լրատվական կայքի՝ ԺՀԿ պատգամավորը ընդգծել է, որ հայկական և հունական լոբբիստական ուժերն ԱՄՆ-ում գործում են Թուրքիայի դեմ: Դրա արդյունքում ապրիլի 24-ի նախաշեմին ինչ-որ մի հայամետ որոշմամբ Վաշինգտոնը կարող է վատ դրության մեջ գցել Թուրքիային:
Լողօղլուն, հիշեցնելով, թե ժամանակին ինչպես էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը վերջին պահին հեռախոսազանգով միջամտել և կանխել կոնգրեսում Թուրքիայի դեմ բանաձևի ընդունումը, շեշտել է, որ երբեք հնարավոր չէ կանխատեսել ԱՄՆ-ի հետագա քայլերը:
«Եթե ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ի նախագահ Օբաման օգտագործի «մենք ճանաչում ենք ցեղասպանությունը» արտահայտությունը կամ կոնգրեսում որևէ նմանատիպ բանաձև ընդունվի, այդ դեպքում կփոխվեն նաև ԱՄՆ-ի դատարանների դիրքորոշումը: Միացյալ նահանգներ դատավորները հետևում են նախագահի պահվածքին և կոնգրեսի որոշումներին: Նրանք անմիջապես կբավարարեն հայերի ներկայացրած հայցերը: Թուրքիան ստիպված կլինի շատ մեծ փոխհատուցում վճարել, և հայերը կտիրանան ԱՄՆ-ում առկա Թուրքիայի ունեցվածքին: Վիճակը շատ ավելի ճգնաժամային է, քան թվում է»:
Լողօղլուն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի դեմ գործող հունական և հայկական լոբբիներին միացել է նաև հրեականը, մինչդեռ վերջինս նախկինում ավելի շատ թուրքամետ գործունեություն էր ծավալում: Ըստ պատգամավորի՝ հրեական լոբբիի դիրքորոշման փոփոխությունը լիովին հետևանք է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ -AKP) վարած քաղաքականության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |