Ցեղասպանություն07:50, 13 Մարտ 2015
Գերմանաբնակ թուրք քաղաքական գործիչը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայում «Կանաչների կուսակցության» համանախագահ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Նրա նշել է, որ 100-րդ տարելիցին արդեն հասունացել է «ցեղասպանություն» եզրույթը այլևս չթաքցնելու պահը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը, Օզդեմիրն ափոսոսանք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պատշաճ կերպով չի քննադատում 1915-1916թթ. իրագործված արյունալի հանցագործությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերը եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Ֆրանսիան և Շվեյցարիան, որակել են որպես ցեղասպանություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |