08:15, 19 Kasım 2016
Ռուս դեսպանի կածիքով Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը դեռ 1-2 տարի պետք է

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը հարցազրույց է տվել թուրքական «Milliyet» թերթին, որի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:
Կարլովը, խոսելով 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի մասին, հիշեցրել է, որ այդ միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները 8 ամիս շարունակ ճգնաժամ ապրեցին: Հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար, ըստ նրա, դեռ անհրաժեշտ կլինի 1-2 տարի: Կարևորություն տալով Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների ջանքերին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Կարլովը նշել է.
«Դեռ վաղ է ասել, թո լիովին կարողացել ենք վերադառնալ հարաբերությունների նախկին մակարդակին: Առևտրատնտեսական հարաբերություններ կան, բայց նախորդ 4 ամսում չենք կարողացել վերադառնալ նոյեմբերի 24-ից առաջ գոյություն ունեցող մակարդակին»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին,Կարլովն ընդգծել է, որ Ռուսաստանը և Թուրքիան դեռևս տարբեր դիրքորոշումներ ունեն սիրիական ճգնաժամի հարցում:
Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ դեկտեմբերին Ռուսաստան կայանալիք այցի ժամանակ, օրակարգային հարցերից են լինելու ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները:
Դեսպանը հայտնել է նաև, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը Ռուսաստանը դիտարկում է որպես ԵՄ-ին տված պատասխան, քանի որ վերջիններս պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ:
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Söz konusu yasa teklifi, Türk milliyetçi İYİ Partisi’nin lideri ve milletvekili Musavat Dervişoğlu tarafından hazırlandı ve 28 milletvekili tarafından desteklendi.
Ermenistan Başbakanı: “Bu proje, Ermenistan’ın teknoloji sektörünün gelişimine yeni bir ivme kazandıracak,”
İsveç Parlamentosu üyesi Erik Hellsborn konuyla ilgili açıklamada bulundu.
Ermenistan Dışişleri Bakanı, South China Morning Post gazetesine özel bir röportaj verdi.
Mher Grigoryan, 2025 yılı başında Ermenistan-ABD ikili ilişkilerinin stratejik ortaklık düzeyine yükseltilmesini tarihi bir gelişme olarak nitelendirdi.
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |