Հարցազրույց17:57, 19 Սեպտեմբեր 2025
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող և գրող Սերդար Քորուջուն Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։
- Պրն. Սերդար, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա, թե՞ գործընթացը շարունակում է մնալ հայտարարությունների մակարդակում։
- Հայ-թուրքական հարաբերությունները սպասում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրին։ Այո, կողմերը բանակցում են և առաջընթացն ակնհայտ է ամիսներ շարունակ։ Կարևոր է, որ կողմերը հանդիպում են սահմանին և շփումներ հաստատում։ Սակայն կոնկրետ քայլի համար Անկարայի քաղաքականությունը տարիներ շարունակ հստակ է եղել։ Հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել։ Հետևաբար, նույնիսկ եթե դրական հայտարարություններ արվեն, եթե անգամ քայլեր ձեռնարկվեն, միևնույն է, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը։
- Ինչպե՞ս եք կարծում, վաշինգտոնյան բանակցություններն ազդեցի՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա։
- Իհարկե, պատմական հանդիպում էր և կարևոր էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից։ Ուզում եք կոչեք միջանցք, ուզում եք ճանապարհ, թե ուղի, դա երկար ժամանակ է քննարկվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թվում է, թե վերջապես քայլ է արվել երրորդ երկրի կողմից։ Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահի ամենակարևոր խոստումն այն էր, որ ԱՄՆ-ն իր խոսքն ասի աշխարհում և խաղաղություն հաստատի՝ օգտագործելով երկրի իշխանությունը կամ ազդեցությունը ճգնաժամերի ու պատերազմների ժամանակ։
Նա շատ վճռական էր Ռուսաստան-Ուկրաինա հարցում, բայց չենք կարող ասել, որ հաջողության է հասել այդ հարցում։ Անկախ նրանից՝ Թրամփին դուր է գալիս դա, թե ոչ, Ադրբեջան-Հայաստան խնդիրն արդեն պատմության գիրկն է անցել։ Նա հաջողեց, որ երկու առաջնորդները հանդիպեն։ Իհարկե, ոչ ոք Թրամփին չի համարում տարածաշրջանային հարցերով «փորձագետ»։ Դրա վառ օրինակը Անգլիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նրա խոսքերն էին։ Բայց նաև չպետք է մոռանանք, որ մյուս երրորդ երկրները, որ Կովկասը այդքան լավ գիտեն, ի՞նչ արեցին։ Ի՞նչ արդյունքների են հասել մինչ հիմա։
Օրինակ, վերցնենք Ֆրանսիան, որը տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, կամ Ռուսաստանը։ Երկու երկրներն էլ չեն կարողացել Ադրբեջանին և Հայաստանին այնքան մոտեցնել խաղաղությանը, որքան Թրամփի վարչակազմը։ Ավելին, երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ Թրամփին կառաջադրեն Նոբելյան մրցանակի։ Եվ այս դրական մթնոլորտը, անշուշտ, հանգեցնում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացմանը։
- Թուրքիայի արտգործնախարարն օրերս հայտարարեց. «Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան իսկապե՞ս պայմանավորում է հայ-թուրքական գործընթացն Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրով, թե՞ սա հերթական դիվանագիտական քայլն է։
- Դա Թուրքիայի քաղաքականության տեսանկյունից կարմիր գիծ է։ Այո, եռակողմ սեղան չկա։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը անկախ երկրներ են ու շարունակում են սեփական բանակցությունները։ Սակայն Անկարայի և Բաքվի միջև կապը, որը շատ ավելի է ամրապնդվել 2020-ից հետո, ամեն ամիս ու տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում։ Կարևոր է չմոռանալ, որ Անկարան 2020-ից առաջ էլ էր ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագրի հետ։
Այսինքն, դա միայն պատերազմի պատճառով առաջացած վիճակ չէ։ Հետևաբար, Հաքան Ֆիդանի խոսքերը միայն դիվանագիտական քայլ չեն, այլ իրականության արտացոլում։ Կարծում եմ, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք շատ արագ կտեսնենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
- Թուրքիայում ի՞նչ կարծիքներ կան ու ինչպե՞ս են վերաբերվում Թրամփի ուղուն։
- Անկախ նրանից, թե այն կկոչվի Թրամփի երթուղի, թե այլ կերպ, այդ ուղին կարևոր է առաջին հերթին Ադրբեջանի համար, քանի որ իրար է միացնում երկու տարածք։ Սակայն դա այդքանով չի սահմանափակվում։ Իհարկե, դա Թուրքիայի համար ևս ունի չափազանց մեծ կարևորություն, քանի որ, եթե Նախիջևանի հետ սահմանն էլ լինի այսկերպ Թուրքիայից ցամաքային ճանապարհով Բաքու գնալը կդառնա հնարավոր: Այդ պատմական կարևորության պատճառով Թուրքիայի համար առաջնահերթությունը ոչ թե ճանապարհի կամ երթուղու անվանումն է, այլ դրա բովանդակությունը և այն, թե ինչ կբերի այն տարածաշրջանին։ Հետևաբար, կարելի է ասել, որ տիրում է շատ դրական մթնոլորտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի առաջնահերթությունը Գազայում անհապաղ հրադադարի ապահովումն է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |