Քաղաքական11:31, 02 Սեպտեմբեր 2025
Թուրքիան ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության» (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի 2025 թ. սեպտեմբերի 1-ի որոշումը՝ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները լուծարելու վերաբերյալ:
Հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Գոհունակությամբ ենք ընդունում Մինսկի խմբի փակման և կից կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ ՆԽ կողմից 2025-ի սեպտեմբերի 1-ին կայացված որոշումը։ Երկու երկրների համատեղ ջանքերով հնարավոր դարձած այս պատմական որոշումը կազմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր փուլերից մեկը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարաությանը կից գործող Իրաքի հետ հարաբերությունների վարչության պետի գլխավորած պատվիրակությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Նշենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |