Քաղաքական10:39, 01 Սեպտեմբեր 2025
Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը նախագահները քննարկել են Թուրքիա֊Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ կարևոր է, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանն առաջիկա շրջանում տարածաշրջանային զարգացմանն ուղղված քայլերը համակարգված կերպով իրականացնեն:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են քայլեր ձեռնարկել էներգետիկայի և տրանսպորտի գլխավորությամբ՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից և ընդգծել, որ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Պակիստանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում ունեցած հանդիպման ժամանակ:
Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Պակիստանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |