Հասարակական18:33, 21 Օգոստոս 2025
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ուչհիսար քաղաքում թուրքական դրոշի վրա մերկապար պարած օտարերկրացու դեմ քրեական գործ է հարուցվել: Նևշեհիրի նահանգապետարանը հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:
Նևշեհիրի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ և 301-րդ հոդվածների ներքո:
Նահանգապետարանի հայտարարությունում նշվում է. «Մեր սիրելի ժողովրդի ազգային և հոգևոր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առնչությամբ հարցը նահանգապետարանի ուշադրությահ կենտրոնում է»:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
301-րդ հոդվածը վեց ամսից երկու տարի ազատազրկում է նախատեսում թուրք ազգի, Թուրքիայի Հանրապետության, պետական ինստիտուտների հրապարակային վիրավորման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |