Հասարակական15:43, 18 Օգոստոս 2025
Թուրքիայում կարծում են, որ երկրի տնտեսական վիճակն ավելի կվտանա

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու Թուրքիայի հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։
Սոցհարցումային և վերլուծական հատվածներից բաղկացած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հասարակության մեծ մասի 2026 թվականի տնտեսական սպասումները բացասական են։
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ հասարակության 51.4 տոկոսը համոզված է, որ տնտեսության վիճակն ավելի կվատանա և միայն 26.8 տոկոսն է կարծում, որ այն կարող է բարելավվել։
Նշվել է նաև, որ Իրան-Իսրայել հնարավոր պատերազմը հասարակության 34.7 տոկոսի կարծիքով՝ կբարձրացնի էներգետիկ ծախսերը, 19.1 տոկոսի կարծիքով՝ կնվազեցնի առևտրի ծավալները, իսկ 17 տոկոսի կարծիքով՝ կազդի ֆինանսական շուկաների վրա։
Սոցհարցման մեկ այլ բաժնում տեղ են գտել գնահատականներ, որոնք վերաբերում են համաշխարհային հնարավոր զարգացումների բովում թուրքական տնտեսության հեռանկարներին։
Դրանում նշվում է, որ տարածաշրջանային հակամարտությունները և ԱՄՆ-ի նոր մաքսային սահմանափակումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |