Քաղաքական12:25, 13 Օգոստոս 2025
Թուրքիան աներկբա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Էրդողանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել են Սև ծովի անվտանգության հարցը, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Գազայում տիրող իրավիճակը։
Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստել է Թուրքիայի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային աբողջականությանը և ինքնիշխանությանը։
Անդարադառնալով տարածաշրջանին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը և համագործակցությանը՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի և Վրաստանի հետ եռակողմ մեխանիզմների միջոցով։
Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Թուրքիայում անցակցնել արտգործնախարարների մակարդակով եռակողմ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հանդիպում, իսկ հետագայում՝ խորհրդարանների նախագահների հանդիպում։
Բացի այդ Էրդողանը հիշատակել է մեսխեթցի թուրքերին՝ նշելով, որ Վրաստանը նաև նրանց հայրենիքն է, որոնք 1944թ․ նոյեմբերին բռնի տեղահանվել են իրենց «պատմական հայրենիքից»։
«Ես նաև նախագահ Կավելաշվիլիին փոխանցեցի մեր սպասումները մեսխեթցի թուրքերի՝ իրենց պատմական օջախներ արժանապատիվ և անվտանգ վերադարձի վերաբերյալ, և մենք՝ որպես թուրքեր, արժանի աջակցություն կցուցաբերենք այդ գործընթացին»,- ընդգծել է Էրդողանը։
Կավելաշվիլին էլ իր հերթին է շեշտել Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամության կարևորությունը։ Վրաստանի նախագահը նշել է, որ իրենց համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը։
Կավելաշվիլին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, նշել է, որ Վրաստանը կշարունակի ներդրում ունենալ այդ գործընթացում։
«Տարածաշրջանի կայունության տեսանկյունից այս համագործակցությունը չափազանց կարևոր է։ Դա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ մեխանիզմի հիանալի օրինակ է՝ մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության ապահովման և զարգացման տեսանկյունից»։
Նա նաև շեշտել է, որ դա չափազանց կարևոր օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկրները համագործակցել, թե ինչպես կարող են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |