• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 15:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:04, 11 Օգոստոս 2025

Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում

Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում

Թուրքական «FİKİRTURU» վերլուծական կայքում հրապարակվել է «Նոր գործընթաց Թուրքիա-Իրաք էներգետիկ համագործակցության ոլորտում» խորագրով հոդված։

Նշենք, որ Թուրքիայի ու Իրաքի միջև 52 տարի առաջ կնքված (1973-ի հուլիսի 27) նավթային համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026-ի հուլիսի 27-ին։ Հոդվածում նշվում է, որ համաձայնագրի ժամկետի լրանալը պետք է մեկնաբանվի ոչ թե որպես ավարտ, այլ որպես նոր սկիզբ:

Հոդվածի հեղինակ Բիլգայ Դումանի խոսքով, համաձայնագրի դադարեցման հիմնական պատճառն ավելի համապարփակ համաձայնագիր կնքելու ցանկությունն է: Այդ համաձայնագիրը, ենթադրաբար, կներառի ոչ միայն նավթային համաձայնագիր, այլև ամբողջ էներգետիկ ոլորտը՝ բնական գազից մինչև էլեկտրաէներգիա:

Այդ նոր համաձայնագիրը և դրան հաջորդող քայլերը կարող են մեկնաբանվել որպես թուրք-իրաքյան հարաբերություններին խոչընդոտող տարբեր խնդիրներ լուծելու կամ առնվազն դրանց խնդիրների վերածվելուց խուսափելու ցանկություն։

Թուրքիայի կողմից Իրաքին նոր համաձայնագրի նախագծի ներկայացումը ցույց է տալիս, որ Թուրքիան լավ է պատրաստված գործընթացին:

Ըստ հեղինակի՝ այս պահին Թուրքիան ձգտում է «մեկ կրակոցով մի քանի նապաստակ սպանել»։ Այս համաձայնագիրը, ինչպես սպասվում է կվերակազմակերպի երկկողմ էներգետիկ հարաբերությունները, կընդլայնի դրա շրջանակը և այդպիսով առաջխաղաղացում կգրանցի «Զարգացման ուղի» նախագծում, որը համարվում է Թուրքիայի և Իրաքի միջև ամենամեծ նախագիծը:

Այդ նախագիծը կներառի ինչպես բնական գազի, այնպես էլ նավթի խողովակաշար: Ավելին, այս համաձայնագիրը նախատեսում է քայլեր ձեռնարկել Քիրքուք-Ջեյհան նավթատարի լիարժեք օգտագործման համար, որն ունի օրական 1.5 միլիոն բարել թողունակություն, բայց երբեք չի հասել այս մակարդակին:

Նշենք, որ երկրների միջև կնքված համաձայնագիրը տարիների ընթացքում թարմացվել է՝ ներառելով տարբեր արձանագրություններ՝ փոփոխվող կարիքները բավարարելու համար, և վերջին անգամ երկարաձգվել է 2010-ին՝ 15 տարով։

Աղբյուր`    Fikirturu.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում
12:04, 11 օգոս
Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում

Ըստ հոդվածի հեղինակի՝ երկրների կողմից համաձայնագրի դադարեցման հիմնական պատճառն ավելի համապարփակ համաձայնագիր կնքելու ցանկությունն է:

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
14:59, 08 օգոս
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

Թուրքիան գազի սպառման ծավալներով 2-րդն է Եվրոպայում
15:37, 07 օգոս
Թուրքիան գազի սպառման ծավալներով 2-րդն է Եվրոպայում

Թուրքիան մայիսին սպառել է ընդհանուր առմամբ 4.1 մլրդ մ/խ գազ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)
Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)

Օգոստոսի 10-ին Թուրքիայի Բալըքեսիր նահանգում 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը՝ Թուրքիայի կառավարության նիստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի:

Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը

Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։

Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում
Նոր փուլ Թուրքիա-Իրաք էներգետիկ հարաբերություններում

Ըստ հոդվածի հեղինակի՝ երկրների կողմից համաձայնագրի դադարեցման հիմնական պատճառն ավելի համապարփակ համաձայնագիր կնքելու ցանկությունն է:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}