Տնտեսական14:30, 06 Օգոստոս 2025
Սիրիացի նախարար. «Թուրքիայի հետ համագործակցությունը պարտադիր անհրաժեշտություն է»

Սիրիայի տնտեսության և արդյունաբերության նախարար Նիդալ Շաարն Անկարա կատարած այցից հետո հայտարարել է, որ Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունն այլևս նախընտրության հարց չէ, այլ՝ պարտադիր անհրաժեշտություն: «CNN TÜRK»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երկու երկրի միջև համագործակցությունն այժմ անխուսափելի է:
Նախարարն Անկարայում անցկացված բանակցությունները գնահատել է որպես «շատ ուշացած, բայց կենսական կարևորություն ունեցող»։
«Այս հանդիպումը պետք է շատ ավելի վաղ տեղի ունենար: Սիրիան երկար ժամանակ մեկուսացված էր աշխարհից: Այժմ էլ Թուրքիայի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում և քննարկում ենք տնտեսությունից մինչև համագործակցության բազմաթիվ հարցեր»:
Շաարը նաև նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:
«Թուրքիան G20 անդամ է և վերջին 20 տարում մեծ տնտեսական հաջողություն է գրանցել: Մենք ուզում ենք, որ Թուրքիայի մասնավոր հատվածը ներդրումներ անի Սիրիայում: Թուրքական ընկերությունների գործարան բացելը Սիրիայում հնարավորություններ կտա հազարավոր մարդկանց»,- նշել է նա:
Նախարարը, սիրիացի փախստականների վերադարձի հարցին անդրադառնալիս, հայտարարել է, որ նրանց այլևս «փախստական» անվանելը ճիշտ չէ:
«Այժմ նրանք արտերկրում ապրող սիրիացիներ են: Իհարկե, նրանք կվերադառնան: Վերադարձը կատարվում է աստիճանաբար, բայց դա ժամանակ և ենթակառուցվածքներ է պահանջում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Kuwait Finance House»-ը Քուվեյթի առաջին իսլամական բանկն է և մեծ փորձ ունի շարիաթական սկզբունքներով ֆինանսավորման ոլորտում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:

Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Նիդալ Շաարը նշել է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում Թուրքիային տեսնում են որպես տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական դերակատար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |