Քաղաքական18:25, 05 Օգոստոս 2025
Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի

Թուրքական մեդիայում շրջանառվում են Թուրքիայի և աֆրիկյան պետությունների միջև առկա հարաբերություններին վերաբերող վիճակագրական տվյալներ:
Դրանց համաձայն՝ 2002-ի համեմատ 2024-ին 32-ով ավելացել է աֆրիկյան պետություններում Թուրքիայի դեսպանությունների թիվը՝ հասնելով 44-ի:
Աճել է Թուրքիայում աֆրիկյան պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը ևս: Եթե 2008-ին դրանք 10-ն էին, ապա 2024-ի դրությամբ հասել են 38-ի:
Զուգահեռաբար ընդգծվում է, որ դիվանագիտական կապերի հետզհետե խորացումը մի շարք հաջողությունների պատճառ է դարձել հատկապես քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:
Անդրադարձ կա նաև քաղաքական շփումներին: Նշվում է, որ վերջին 5 տարում աճել են փոխադարձ բարձր մակարդակի այցերը՝ հասնելով 500-ի:
Ընդգծվում է, որ միայն Էրդողանը պաշտոնյայի կարգավիճակում 53 այցելություն է ունեցել աֆրիկյան 31 տարբեր երկիր:
Թուրքիայի և աֆրիկյան պետությունների միջև աճող երկկողմ հարաբերությունների համատեքստում շեշտվում է նաև ընդհանուր առևտրաշրջանառության աճը:
Ըստ այդմ՝ եթե 2002-ին աֆրիկյան պետությունների հետ իրականացված առևտրաշրջանառությունը կազմում էր 4.3 մլրդ դոլար, ապա 2024-ի տարեվերջի դրությամբ, աճելով 9 անգամ, այն կազմել է 36.6 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |