Հասարակական15:44, 05 Օգոստոս 2025
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։
Տեսանյությում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։
Պարզվել է, որ վերջինս նախկինում բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։
Նշենք, որ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին և այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուժեղ անձրևներից հետո մի շարք օգտատերեր սոցանցերում հրապարակել են արտասովոր կայծակի լուսանկարներ, որը երևացել է Ստամբուլի երկնքում։

Ընդհանուր առմամբ՝ Ստամբուլին ջուր մատակարարող հիմնական 6 ամբարտակների ջրային պաշարի մակարդակը գնահատվում է 50%-ից ցածր:

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |