Հասարակական13:50, 01 Օգոստոս 2025
Թուրքիայում ոստիկանը նախ սպանել է կնոջն ու 2 երեխային, ապա` ինքնասպան եղել

Թուրքիայի Դենիզլի նահանգի Մերքեզեֆենդի շրջանում ոստիկանը նախ սպանել է կնոջը և 2 երեխային, ապա՝ ինքնասպան եղել։
Դեպքը կատարվել է կնոջ մոր տանը։ Նշվում է, որ վաղ առավոտյան Ջոշքուն Սոյլեմեզը մտել է տուն ու կրակել 33-ամյա կնոջ՝ Նազլի Սոյլեմեզի, 7-ամյա որդու՝ Յաղիզ Սոյլեմեզի և 2-ամյա դստեր՝ Դուրու Սոյլեմեզի գլխին, երբ նրանք քնած են եղել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցները։ Ջոշքուն Սոյլեմեզը, որին ծանր վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց մահացել է ճանապարհին։
Պարզվել է, որ Ջոշքունը և Նազլի Սոյլեմեզն ամուսնացել էին 2017-ին։ Պնդումների համաձայն՝ Սոյլեմեզն ունեցել է 6-7 մլն լիրա պարտք՝ անշարժ գույքի կառուցապատման և վաճառքի բիզնեսի պատճառով։ Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի հետևանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |