Քաղաքական10:02, 30 Հուլիս 2025
Ղազախստանն ու Թուրքիան կհամագործակցեն մեդիայի և տեղեկատվության ոլորտում

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Բուհրանեթթին Դուրանը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է Ղազախստանի հետ մեդիայի և տեղեկատվության ոլորտում նոր համագործակցության ձևավորման մասին:
«Համաձայնագիրը խթանելու է երկու երկրների միջև տեղեկատվության և փորձի փոխանակումը, ընձեռելու է հնարավորություն՝ զարգացնելու մեդիա և տեղեկատվական ոլորտի համատեղ ծրագրերը»,-գրել է Դուրանը:
Բացի այդ վերջինս ընդգծել է, որ համաձայնագիրը նպաստելու է փոխադարձ ընկալման ու ռազմավարական համագործակցության խորացմանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահի հրավերով հուլիսի 28-ից 29-ը գտնվել է Անկարայում:
Երկու երկրների առաջնորդների ներկայությամբ էլ հուլիսի 29-ին ստորագրվել է մեդիայի և տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին հուշագիրը:
Թուրքական կողմը փաստաթուղթը ստորագրել է Ղազախստանի նախագահական կենտրոնի տեղեկատվական ծառայության ղեկավարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |