Քաղաքական12:06, 30 Հուլիս 2025
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել էին Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։
Հանդիպումից հետո Բարաքը սոցցանցի իր էջում գրել էր, որ Գյուլերի հետ քննարկել են ընդհանուր շահերը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում, որտեղ Միացյալ Նահանգները և Թուրքիան գործընկերներ ու դաշնակիցներ են։
Բայրաքթարի հետ հանդիպումից հետո էլ դեսպանը գրել էր. «Շնորհավորում եմ նախարար Բայրաքթարին Թուրքիայի էներգետիկ անկախությանն աջակցելու և Ամերիկայի ու ամերիկացի արտադրողների մասնակցությունն այս գործընթացին ապահովելու համար ձեռնարկված բոլոր հրաշալի քայլերի համար»։
Թուրքական մերձիշխանական «Hürriyet» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին, անդրադառնալով դեսպանի հետ հանիպումներին, գրել է, թե կողմերը ինչ հարցեր են քննարկել։ Հեղինակի նշել է, որ Գյուլերի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել արդիական հարցերի շուրջ։
Ըստ Սելվիի՝ Թոմ Բարաքը Թուրքիայի հետ համամիտ է Սիրիայի միասնական կառուցվածքի և սիրիական բանակում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) ինտեգրման հարցում: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է հանդիպմանը։
Վերջինս նաև ռազմական գործողության շուրջ քննարկումներ լինելու պնդումները որակել է որպես սպեկուլյացիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը սպասվում է այսօր՝ օգոստոսի 1-ին, Ստամբուլում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գաբոնի նախագահ Բրիս Օլիգ Նգուեմայի հետ։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է Վրաստանի հետ առկա տնտեսական համագործակցությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
ԱՄՆ նախագահը հուլիսի 31-ի հրամանագրով մի շարք երկրների նկատմամբ նոր մաքաստուրքեր է սահմանել:
Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա:
Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հիման վրա նոր զեկույց է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |