Քաղաքական14:11, 03 Հուլիս 2025
Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մարիլա Միխայիլը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին։ Պատճառը 2024 թվականի 2-րդ կիսամյակում Թուրքիայի ձեռնարկած գործողությունն են, այդ թվում՝ զորավարժությունները։ Միխայիլն իր բողոք-նամակում Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ:
«Fileleftheros» թերթի տվյալներով՝ Միխայիլը պնդել է, որ Թուրքիան 2024թ. հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում Կիպրոսի Հանրապետության օդային տարածքում կատարել է 989 խախտում, իսկ ծովային գոտում՝ 45: Օդային խախտումներից 264-ը կատարվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով:
Կիպրոսի ներկայացուցչի գնահատմամբ՝ այդ գործողությունները «խախտում են Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
Բողոքի մեջ նաև քննադատության է ենթարկվել Թուրքիայի գործունեությունը Մարաշի փակ գոտում: Կիպրոսի ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը, խաղաղությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակներում կիպրական խնդրի արդարացի լուծման հեռանկարները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |