Քաղաքական08:03, 03 Հուլիս 2025
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայի ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն օրենքի նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Հայաատանի հետ սահմանին տեղակայված «Ալիջան» անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով: Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։
Ներկայացված օրինագծում նշվել է․
«Այս անվանափոխությունը միայն ցուցանակի փոփոխություն չէ, այն թուրք ժողովրդի կամքի դրսևորումն է՝ տեր կանգնելու սեփական պատմությանը, հերոսներին և հիշողությանը, քանի որ ազգային հերոսներին մոռացող ժողովուրդները ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում։ Ալիջան սահմանային անցակետի անվանափոխումը Թալեաթ փաշայի անունով միևնուն ժամանակ նշանակում է, որ թշնամու դիմաց ամուր կանգնած ժողովուրդը սեփական սահմաններին դրոշմում է իր պատմական ինքնությունը»:
Ընդգծվել է, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։
Հիշեցնենք, որ Մեհմեթ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանությունն իրագործած գլխավոր անձանցից մեկն է: Տարիներ անց՝ 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Հայդենբերգ փողոցում, նրան գնդակահարել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,- գերմանական դատարանում հայտարարել էր Թեհլերյանը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |