Միջազգային15:40, 23 Հունիս 2025
Աֆրիկայից «էներգետիկ հրավեր» Թուրքիային

Աֆրիկայի նավթ արտադրող երկրների կազմակերպության (APPO) գլխավոր քարտուղար Օմար Ֆարուք Իբրահիմը հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ նավթագազային համագործակցության առաջ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար էլ։
Ֆարուք Իբրահիմը Թուրքիային հրավիրել է ներդրումներ կատարելու Աֆրիկայի էներգետիկ ենթակառուցվածքում։
«Մենք սպասում ենք թուրք գիտնականներին և ներդրողներին»։
APPO-ի գլխավոր քարտուղարը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի հետ էներգետիկ գործընկերությունը չի ենթադրում միայն խողովակաշարեր և էներգիայի փոխանցում, այլ նաև ներառում է տեխնոլոգիաների փոխանցում, ինժեներական աջակցություն և կրթություն։
«Եթե Թուրքիան ցանկանա աջակցել մեզ խողովակաշարերի կառուցման գործում, որոնք կապահովեն էներգակիրների փոխանցումը՝ լինի դա նավթ, գազ, թե ռաֆինացված արտադրանք, մենք ուրախությամբ կընդունենք այն», - ասել է Իբրահիմը՝ հավելելով, որ Թուրքիայի մասնակցությունը կնպաստի ինչպես Աֆրիկայի զարգացմանը, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ տեսլականին։
Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունն Աֆրիկայում՝ հատկապես էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում։
Ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Սոմալիի, Նիգերի, Լիբիայի, Ալժիրի, Անգոլայի, Սենեգալի և Նիգերիայի հետ։
Իբրահիմը առանձնահատուկ նշել է, որ Թուրքիայի կողմից աֆրիկացի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները նույնպես դրականորեն են ազդում Աֆրիկայի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած ընկալման վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |