Հասարակական16:04, 15 Մայիս 2025
ՔԲԿ-ի ինքնալուծարումը Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ է բերում

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը մայիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ընտրությունների վերաբերյալ սոցհարցում է անցկացրել Թուրքիայում:
Ընդհանուր առմամբ 26 շրջանից 2000 մարդու ուղղվել է «Եթե այս կիրակի խորհրդարանական ընդհանուր ընտրություններ լինեին, ձեր ձայնը ո՞ր քաղաքական կուսակցությանը կտայիք» հարցը:
Պատասխանների արդյունքներով՝ ձայների 33.5 տոկոսով առաջին տեղում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունն» (AKP-ԱԶԿ) է, 32.4 տոկոսով երկրորդ տեղում է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ), իսկ արդեն երրորդ տեղում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (DEM):
Թուրքական մամուլում ցուցանիշներն ուշագրավ են համարվում՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) մայիսի 6-ի ինքնալուծարման որոշման տեսանկյունից: Նշվում է, որ այդ իրադարձությունն Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ է բերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |