Տարածաշրջան13:30, 28 Ապրիլ 2025
Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սպառնալից հայտարարություն է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հասցեին՝ նշելով, որ այն պետք է դուրս գա տարածաշրջանային համակարգից կա՛մ խաղաղ ճանապարհով, կա՛մ «այլ կերպ», դրանով իսկ ակնարկելով ռազմական միջամտության հնարավորությունը:
«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ», - հայտարարել է Ֆիդանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընդունի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ նախաձեռնություն կամ գործողություն: Հատուկ նշել է, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և Սիրիայի իշխանության միջև ստորագրված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, և պնդել, որ Սիրիայում չպետք է լինի կենտրոնական իշխանությունից դուրս զենք կրելու հնարավորություն:
«Սիրիայում ահաբեկչական տարրերը պետք է ամբողջությամբ վերացվեն»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիայի նպատակն է տեսնել Սիրիան որպես միասնական, հարգված և բարգավաճ պետություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |