• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:48, 24 Ապրիլ 2025

Թուրքիայում գործող ՀԿ. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»

Թուրքիայում գործող ՀԿ. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:  

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ ընդգծվել է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, իսկ ժխտողականությունը՝ ցեղասպանությունը դարձնում անվերջանալի:

«Դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ»:

Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից ի վեր Թուրքիայում արյունահեղությունը, արցունքներն ու ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակում է դրսևորվել նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնում։

«Ցեղասպանության ժխտումը ստպիում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել այն։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված խտրական սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերն անընդհատ արնահոսեն։ Որպես ժխտմանը մեղսակից սերունդներ՝ մենք նույնպես դրա պատասխանատուն ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության կազմակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների, և «Իթթիհադականության» հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականություն և պատճառ դառնում, որ նոր սերունդները շարունակաբար նմանատիպ գաղափարներով դաստիարակվեն։

Իթթիհադականություն - Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի իշխանական կուսակցության անունից ծագող գաղափարախոսություն. «İttihat ve Teraki Cemiyeti»

Նշվել է նաև, որ Թուրքիայում ապրող հայերը ստիպված ապրում են ցեղասապանությունը հերքողների կողքին, իսկ իրենց նախնիների հողերից  հեռու ապրող հայերն անընդհատ կրում իրենց նախնիների հիշողության հանդեպ վիրավորանքը:

Հայտարարությունում ցեղասպանությունը բացատրվել է ոչ միայն սարսափազդու կոտորածններով ու աննկարագրելի բռնություններով, այլև կողոպուտներով, թալաններով, ավարներով ու հսկայածավալ գողություններով։

«Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի  առգրավված անհաշվելի անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասին քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների և արժեքավոր իրերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքը 1915-ի փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», - նշված է հայտարարության մեջ։

Հիշյալ ՀԿ-ն նշել է նաև, որ 2005-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին նույն պահանջն են հնչեցնում. վերջ դնե՛լ ժխտողականությանն ու ընդունե՛լ մեղքը՝ ամբողջ իրավական հետևանքներով:

«Քանի որ միայն այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն և արդարությունը կհաղթի: Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա,  Թուրքիան լավ օր չի տեսնի»:

Հայտարարությունն ամփոփվել է ապրիլքսանչորսյան ուղերձ-պահանջով. այս անգամ ևս կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր։

Աղբյուր`    İhd.org.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի փոխարտգործնախարարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի փոխարտգործնախարարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է
Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}