Ցեղասպանություն16:41, 24 Ապրիլ 2025
Թուրք կուսակցապետ. «Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա»

Թուրքիայում գործող սոցիալիստական «Աշխատանք» կուսակցության (Emek Partisi) առաջնորդ Սեյիթ Ասլանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Նա բարձրացրել է առերեսման անհրաժեշտության հարցը։
Հայտարարության մեջ նա մասնավորապես նշվում է. «110 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հետ չառերեսվելը, այս հարցում պաշտոնական դիրքորոշումը ստեղծել է մի մթնոլորտ, որտեղ ճանապարհ է հարթվել նոր հանցագործությունների համար։
Թուրքիայում լույս տեսնող հայկական երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը 2007-ի հունվարի 19-ին թերթի խմբագրատան առաջ, տեղի ունեցավ որպես այդ հանցագործությունների շղթայի շարունակություն։ Իսկ սպանության պատվիրատուների և կազմակերպիչների պաշտպանությունը՝ նույն քաղաքականության շարունակությունն է»։
Ասլանը նաև հավելել է, որ առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա՝ հիմնված ժողովուրդների հավասար իրավունքների ու փոխադարձ վստահության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |