Միջազգային16:01, 23 Ապրիլ 2025
ԱՄՆ կոնգրեսականները մտահոգված են. «Թուրքիան կարող է S-400-ներն ուղարել Սիրիա»

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը իրենց մտահոգություն են փոխանցել ԱՄՆ պետքարտուղարություն՝ պնդելով, որ Թուրքիան կարող է ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել Սիրիա։
Ըստ հունական «Kathimerini» պարբերականի՝ կոնգրեսականներն իրենց նամակում նշել են, որ նման քայլը կարող է վտանգավոր էսկալացիայի պատճառ դառնալ՝ անդրադառնալով Իսրայելի անվտանգության, ԱՄՆ պատժամիջոցների կիրառման վստահելիության և ամերիկյան զսպող ուժի վրա։
Ըստ նրանց՝ S-400 համակարգերի տեղակայումը Սիրիայի արևմտյան հատվածում կարող է խիստ սահմանափակել Իսրայելի գործողություններն ընդդեմ իրանական ազդեցության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս իրավիճակում, ըստ կոնգրեսականների, հնարավոր է նաև Թուրքիայի և Իսրայելի ուժերի ուղիղ բախում։
Նշվում է նաև, որ եթե Թուրքիան պահպանի համակարգի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը, ապա լարվածությունը կսրվի, իսկ եթե դրանք հանձնվեն Սիրիայի կամ նրա դաշնակից ուժերին, ապա ԱՄՆ-ի ազդեցությունն ու վերահսկողությունը կկրճատվի՝ ստեղծելով նոր ռազմավարական անկայունություն տարածաշրջանում։
Կոնգրեսականներն ընդգծում են, որ Թուրքիայից S-400-ների դուրս բերումը պատժամիջոցների խնդիր չի լուծում, քանի որ պատժամիջոցներն ուղղված էին հենց այդ համակարգերի գնմանը, այլ ոչ դրանց տեղադրման վայրին։
Բացի այդ, նրանք մեղադրում են Թուրքիայի նխախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարներին հյուրընկալելու, Իսրայելի հետ հարաբերությունները խզելու, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի օդային տարածքը խախտելու մեջ՝ պնդելով, թե Թուրքիան նպաստում է տարածաշրջանային անկայունացմանը։
Հատկանշական է, որ նամակն ակտիվորեն քննարկվում է հունական մամուլում։ Նամակի հեղինակներն ավելի վաղ ևս հանդես էին եկել հակաթուրքական հայտարարություններով:
Ավելին, նախկինում նրանք խորհրդարան էին տարել «Թուրքիայի դիվանագիտական վերադասավորման ակտ» կոչվող օրինագիծը, որով պահանջվում էր Թուրքիային դասակարգել Իրանի, Սիրիայի և Լիբիայի հետ նույն դիվանագիտական կարգավիճակում՝ տեղափոխելով նրան պետդեպարտամենտի «Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից» «Մերձավոր Արևելքի հարցերով բյուրո»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախատեսվում է, որ նիստին ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ունալ Ուսթելը նշել է, որ ցանկանում են ամրապնդել մեր հարաբերությունները ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս անդամ երկրների հետ։

Թուրքիայի ծայրահեղ աջ սուննի իսլամիստական «Մեծ միություն» (BBP) կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին անդրադարձել է Իսրայել-Իրան հակամարտությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում խաղաղության ու երկխոսության գործընթացը և տարածաշրջանին վերաբերող ընթացիկ զարգացումները։
Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանի վարչապետը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։
Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետը Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |