Քաղաքական12:31, 18 Ապրիլ 2025
Yeni Şafak. «ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում»

Թուրքիայում գործող մերձիշխանական «Yeni Şafak» թերթում հոդված է հրապարակվել, որում խոսվում է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) գործողությունների մասին:
Իբրահիմ Քարագյուլը նախ նշում է, որ այդ կուսակցությունն Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի դեմ դաշինք է ստեղծել՝ այն անվանելով «Ճակատ»:
Ընդգծվում է նաև այն, որ ԺՀԿ-ն գործում է և, ըստ հեղինակի, դաշինք է կնքել այնպիսի երկրների հետ, որոնք տարիներ ի վեր Մերձավոր Արևելքում և Էգեյան ծովում համատեղ զորավարժանքներ են անում, կնքում ռազմական համաձայնագրեր, իսկ հիմա էլ հենց այդ կուսակցությանն օգտագործում են Թուրքիայի դեմ:
ԺՀԿ-ի ղեկավար Օզգյուր Օզելին ուղղված վիրավորանքներից և այլ ներքին խնդիրներին անդրադառնալուց զատ խոսվել է նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) մասին:
Այս համատեքստում նշվել է, որ այդ «Ճակատի» գործողությունները հասել են նաև ՀԿԹՀ և այն երևան է եկել նախ դպրոցներում գլխաշորերի արգելքի սահմանմամբ:
Հոդվածագիրը պնդում է, որ այժմ ՀԿԹՀ-ում մարդիկ կան, ովքեր գործում են Աթաթուրքի գաղափարախոսության ներքո, սակայն ակնհայտ գործում են «Ճակատի» համար:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ ՀԿԹՀ-ում Թուրքիայի նկատմամբ թշնամանք են սերմանում:
«Կարելի է ասել «Օկուպանտ Թուրքիա, հեռացի՛ր Կիպրոսից» ակնհայտ մարտահրավերը վերածվել է Թուրքիայի դեմ թշնամանքի»,-հավելում է Քարագյուլը:
Հոդվածում հեղինակն ընդգծում է նաև, որ այդ մարդկանց մեջ ԺՀԿ-ականներ կան և դրանք բոլորն էլ աշխատում են Իսրայելի, Կիպրոսի և Հանաստանի համար՝ նրանց անվանելով «Ներքին օկուպանտ կառույց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է Վրաստանի հետ առկա տնտեսական համագործակցությանը:

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |