Տարածաշրջան11:14, 09 Ապրիլ 2025
Բաքվում կայացել է Ադրբեջան-Թուրքիա առողջապահական ոլորտի համագումար

Ապրիլի 7-ից 9-ը Բաքվում կայացել է «Ադրբեջան-Թուրքիա. մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարը։
Այն կազմակերպվել է Ադրբեջանի մանկաբուժական կենտրոնի և Թուրքիայի երեխաների անհետաձգելի բուժօգնության և ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի կողմից՝ Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) աջակցությամբ։ Համագումարին մասնակցել են 300 բժիշկ և բուժքույր Ադրբեջանից և 20 բժիշկ Թուրքիայից։
Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը ներկա է գտնվել միջոցառմանը և նշել, որ պատիվ ունի ականատես լինելու երկու եղբայրական երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության կոնկրետ օրինակներից մեկին։
Դեսպանը նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանակումն այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսք են մանկական շտապ բուժօգնությունը և ինտենսիվ թերապիան, ոչ միայն կբարձրացնի երկու երկրների առողջապահական համակարգի տոկունությունը, այլ նաև լավ քայլ կլինի երեխաների կայնքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |