• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
31 Հուլիս, 2025
Հինգշաբթի 11:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:57, 08 Ապրիլ 2025

The Economist. «Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի»

The Economist. «Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի»

Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի  միջև աճող լարվածության վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան և Իսրայելն ունեն  «հակասություններ» Սիրիայի  ղեկավարության հարցում և Թուրքիան  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևերին՝  «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) և «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDG) դիտարկում է որպես լուրջ սպառնալիք, քանի որ նրանք Իսրայելի հետ ունեն սերտ հարաբերություններ։ Միջանկյալ նշենք, որ Թուրքիան «ՔԲԿ»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Նշվում է, որ Թուրքիան, միանշանակ, լուրջ է վերաբերվում այդ ռիսկին և այդ իրավիճակը հարաբերություններում նոր լարվածություն է ստեղծել։

Հոդվածում  ուշադրություն է հրավիրվում այն ​​փաստին, որ թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն «թունավորվել» են Գազայի վրա հարձակումներից հետո և նշվում է, որ այս նոր զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, բայց ուղիղ հակամարտությունը քիչ հավանական է։

Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի և տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր դաշնակցի միջև իրական զինված հակամարտությունը քիչ հավանական է և երկու կողմերն էլ նախապատրաստում են զսպման, այլ ոչ թե պատերազմի։

Հոդվածում անդրադարձ կա նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին և «F-35» կործանիչների վաճառքին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում է որպես «հին ընկեր» և կարծում է, որ նրա նախագահությամբ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել՝ ներառյալ «F-35» կործանիչների վաճառքի արգելքի վերացումը։

Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանը նույնպես ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ և Եվրոպայից ակնկալիքներ ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության  համատեքստում։ Որպես ամփոփում նշվում է, «հազիվ թե Էրդողանը վտանգի ենթարկի այս ամենը՝ պատերազմելով Իսրայելի հետ»։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ժնևում հանդիպել են Թուրքիայի և Իրանի խորհրդարանի ղեկավարները
14:45, 30 հուլ
Ժնևում հանդիպել են Թուրքիայի և Իրանի խորհրդարանի ղեկավարները

Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:

Սուդանի. «Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերն Իրաքից»
13:17, 30 հուլ
Սուդանի. «Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերն Իրաքից»

Իրաքի վարչապետը անդրադարձել է Թուրքիայում քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերջին հայտարարությանը և Թուրքիայի զորքերի դուրսբերմանը։

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը
12:06, 30 հուլ
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին
Բաքուն ինչպես նախկինում,այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի շփումներին

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը
131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց կինը

Կինն ունեցել է 7 երեխա և 110 թոռ:

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը
Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ՊՆ նախարարն ու Անկարայում ԱՄՆ դեսպանը

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:

Թուրքիայի և Ղազախստանի միջև 20 համաձայանգիր է կնքվել (Լուասնկար)
Թուրքիայի և Ղազախստանի միջև 20 համաձայանգիր է կնքվել (Լուասնկար)

Ստորագրության արարողությանը զուգահեռ Էրդողանն իր ղազախ գործընկերոջը պարգևատրել է Թուրքիայի Հանրապետության շքանշանով:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}