Քաղաքական13:46, 28 Մարտ 2025
Կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, այդ թվում Ուկրաինայի ու Սիրիայի հարցը։
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ դնելու համար նախաձեռնված գործընթացին և այդ համատեքստում Անկարան պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել, այդ թվում բանակցություններ անցկացնելու հարցում։
Էրդողանը նաև անդրադարձել է Սև ծովում առևտրային նավարկության անվտանգությանը նպաստող քայլերին և շեշտել, որ որ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը սիրիական հարցում, ընդգծելով, Թուրքիայի և Ռուսաստանի միասին աշխատելու կարևորությունը, որպեսզի Սիրիան հասնի կայուն խաղաղության՝ հիմնված տարածքային ամբողջականության պահպանվան վրա։
Էրդողանը նաև հայտնել է, որ Սիրիայի բնական պաշարները պետք է հանձնվեն Սիրիայի կառավարությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |