Հասարակական11:33, 28 Մարտ 2025
Կ․Պոլսի Հայոց Պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Մարտի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում կազմակերպված իֆթարի (հյուրասիրության) արարողության ժամանակ հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Իֆթարին ներկա են գտնվել նաև Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը, Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Էրդողանն մասնավորապես պնդել է. «Որպես Թուրքիա՝ մենք դարեր շարունակ տարբեր համոզմունքների, մշակույթների և ինքնությունների միասին ապրելու փորձ ունենք։ Մեր շատ նահանգներում՝ Ստամբուլից մինչև Մարդին ու Հաթայ, դարեր շարունակ գոյակցում են էզանը, հազանն ու զանգը։ Մզկիթները, եկեղեցիներն ու սինագոգները դարեր շարունակ կիսել են նույն փողոցը, նույն պողոտան և նույն քաղաքը: Մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները կողք կողքի ապրում էին նույն հայրենիքում, նույն երկնքի տակ»։
Ըստ Էրդողանի՝ իրեն պայքարել են, որպեսզի 85 միլիոնից յուրաքանչյուրն իրեն հավասար զգա՝ անկախ իր ծագումից, հավատքից կամ համայնքից և ցուցաբերել են առավելագույն զգայունություն՝ ապահովելու, որ հատկապես ոչ մուսուլման քաղաքացիները որևէ հոգևոր անհանգստություն չզգան: Եվ հույս է հայտնել, որ այդպես կշարունակեն։
Իֆթարին ներկա են գտնվել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ թռիչքները կիրականացնի AJET ավիաընկերությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլայի նահանգի Մարմարիս շրջանում գտնվող վայրից 10.43 կիլոմետր հեռավորության վրա: Տուժել է 69 մարդ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Գյուլերն այցելել է նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական և ներկայացուցչական պատվիրակության շտաբ և հանդիպել տեղում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ։
Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |