Քաղաքական19:03, 26 Մարտ 2025
Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը և փոխհյուպատոս Էրինը: Այդ մասին հայարարություն է տարածել Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։
Ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Ջենգիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ: Ավետիսյանն ընդգծել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին:
Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և Թուրքիայի տարաքծով բեռնատարների անարգել անցման կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ջենգիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ:
ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում: Հանդիպման ավարտին Ջենգիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու Թուրքիայի հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ։ Ավետիսյանն ընդունել է հրավերը և կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |