Ռազմական14:40, 27 Մարտ 2025
Թուրքիայի ՊՆ. Եթե CATSAA-ի պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի հետ համագործակցության թափը կավելանա

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակ, ծովակալ Զեքի Աքթուրքը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կան նոր զարգացումներ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում «F-35» կործանիչների և «CATSAA»-ի պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ, Աքթուրքը նշել է.
«Առաջիկա ժամանակահատվածում կշարունակվեն տեխնիկական քննարկումները։ Մենք բազմիցս ենք նշել, որ դաշնակից երկրի կողմից այլ դաշնակից երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառելը ճիշտ չէ։ Մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ եթե CATSAA-ի պատժամիջոցները հանվեն, ապա F-35-ի գնման գործընթացին վերադառնալը կդիտարկվի»:
Նա նաև հավելել է, որ CATSAA-ի պատժամիջոցները չեղարկվեն, ԱՄՆ-ի հետ համագործակցության թափը ռազմարդյունաբերության և պաշտպանության ու անվտանգության ոլորտում կավելանա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |