Քաղաքական16:41, 17 Մարտ 2025
Hurriyet Daily. «Երկու հարևաների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները»

Թուրքական «Hurriyet Daily» կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հեղինակային հոդված է հրապարկել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Հեղինակը, հղում անելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Մարգարա-Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա։ Ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
Սերքան Դեմիրթաշը նաև հավելել է, որ Անկարան դեռևս առայժմ կյանքի չի կոչում 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Անկարան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։
Նա նաև շեշտում է, որ երկու հարևան երկրների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Յաշար Գյուլերը մամուլի ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի համար օրակարգային հարցերի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |