Տնտեսական13:51, 11 Մարտ 2025
Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը

Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում երկրի 26 նահանգներում անցկացրել է տնտեսության վերաբերյալ սոցհարցում: Հարցմանը մասնակցել է 2000 մարդ և նրանք պատասխանել են, թե «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը» հարցին։
Հարցվածների 29%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսության ամենակարևոր խնդիրը պարենային ապրանքների գնաճն է, 12.6%-ի կարծիքով բնակարանների վարձակալության և վաճառքի գնաճը։
Մասնակիցների 9.1%-ը նշել է, որ գնաճն է բարձր, 5.8%-ը նշել է, որ գործազրկության բարձր մակարդակն է տնտեսության ամենակարևոր խնդիրը։
Հարցվածների 5.4%-ի կարծիքով էլեկտրաէներգիայի, ջրի, բնական գազի բարձր գներն են, 5%-ի կարծիքով արդարությունն է, 4.5%-ի նշմամբ տնտեսական կառավարումն է, 3.8%-ի կարծիքով կրթությունն է, ըստ 3.6%-ի՝ բարձր տոկոսադրույքները և ըստ 3%-ի ընթացիկ դեֆիցիտը։
Սոցհարցմանը մասնակցած մարդկանց 1%-ը պատասխան չի տվել, իսկ 1.2%-ը նշել է, որ խնդիր չկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |