• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված18:57, 10 Մարտ 2025

Սիրիայում առկա անկայունությունն ինչու՞ է անհանգստացնում Թուրքիային

Սիրիայում առկա անկայունությունն ինչու՞ է անհանգստացնում Թուրքիային

Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հարող զինյալների և նոր կառավարության ուժայինների միջև մարտի 6-ից բախումներ են սկսվել արևմուտքում՝ Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցել է 1500-ը, որից 830-ն ազգությամբ ալավի (կրոնական փոքրամասնություն - նուսայրի/ շիաականության ուղղություն) են։ Զոհերի թվում կան նաև քրիստոնյաներ և դրուզներ։ Բախումների հետևանքով վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել մահապատիժների իրականացման մասին։

Սիրիայում առկա ներքաղաքական իրավիճակն ինչու՞ է անհանգստացնում Թուրքիային

Նախ և առաջ Սիրիայում առկա անկայունությունն իր ազդեցությունն է ունենում և առաջիկա ժամանակահատվածում նույնպես կունենա միգրացիոն հոսքերի վրա։ Ի՞նչու։ Որովհետև Սիրիայում նոր իշխանությունների հաստատումից հետո, Թուրքիան հստակ ազդակներ էր ուղղում այդ երկրում ապրող սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադառնալու համար։ Վերջին երեք ամիսների ընթացքում արդեն 133 հազար սիրիացի է վերադարձել  իր երկիր։ Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սակայն այս թիվը, բնականաբար, այդքան էլ գոհացուցիչ չէ Թուրքիայի համար, իսկ բախումների շարունակությունը և անկայունության պահպանումն ի վնաս Անկարայի են աշխատում։ Իրավիճակով պայմանավորված այն սիրիացի ներգաղթյալները, որոնք ծրագրում էին լքել Թուրքիան և վերադառնալ իրենց երկիր, բնականաբար, ստիպված են սպասել և որոշ ժամանակ ևս հետաձգել իրենց ծրագրերը։

Խնդրի երկրորդ բաղադրիչը․ Հնարավոր է, որ Սիրիայում  նախկին իշխանական մեծամասնություն և կրոնական փոքրամասնություն համարվող ալավիներն էսկալացիայի ֆոնին ցանկանան լքել երկիրը և չի բացառվում, որ գաղթի ուղղությունը կլինի հենց Թուրքիան։ 

Քաղաքական և տնտեսական առումով  իրավիճակը նույնպես անբարենպաստ է Թուրքիայի համար։ Անկարան խոշոր ներդրումներ է կատարել և պատրաստվում է կատարել Սիրիայում։ 

Ըստ էության, թուրքական իշխանությունների հաշվարկով, իրենց աջակցությունը վայելող սիրիական նոր իշխանությունների կառավարման շրջանում իրենք ոչ միայն լուծելու են սիրիացի գաղթականների հարցը, այլև նրանց համոզմամբ, մասնավոր սեկտորի, խոշոր գործարարների համար տնտեսական նոր գոտի և շուկա է բացվելու ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքների վերականգնման, սիրիական բանակի վերակառուցման և սահմանի անվտանգության պահպանման համար (մասնավորապես՝ Իսրայելի հետ սահմանը)։  

Պատճառն ակնհայտ է․ երբ իշխանության եկան  Սիրիայի նոր ղեկավար  Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ուժերը, տարածաշրջանում առավելապես շահեց Թուրքիան։ Տարածված տեսակետ կա, որ այս ուժերը իշխանության են եկել հենց Թուրքիայի և Արևմուտքի գործուն աջակցությամբ։ Այս պահին, երբ Սիրիայում էսկալացիա է, իսկ Թուրքիայի աջակցությունը վայելող ներկայիս իշխանությունները ծանր իրադրության առջև են կանգնած, խոշոր հաշվով հարցականի տակ է դնում  նաև Անկարայի՝ վերջին երեք ամսում քաղաքական առումով ձեռք բերած դիրքը։ 

Թուրքիայում նաև փորձագիտական շրջանակներում մտավախության կա, որ Սիրիայում ալավիների և սուննի մուսուլմանների  (Թուրքիայի բնակչության մեծամասնությունը ևս սուննի մուսուլման է) միջև շարունակվող բախումները որոշակիորեն կարող են իրենց արտացոլումն ունենալ իրենց երկրում։ Չեն բացառվում, որ որոշ շրջանակներ հնարավոր է հակաալավիական տրամադրություններ առաջացնեն։  Հարկ է նշել, որ Թուրքիայում ալավիներ են բնակվում Հաթայի, Մերսինի, Ադանայի, Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի նահանգներում։ 

Նշենք, որ չպետք է խառնել ալևիներին ալավիների հետ։ Ալևիզմը, ըստ որոշ գիտնականների աշխարհիկ դավանանք է։ Ալևիները Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ:

Թուրք փորձագետների կարծիքով՝ էսկալացիան հրահրվել է Իրանի կամ Իսրայելի կողմից, քանի որ այդ երկրների նպատակն է ապակայունացնել Սիրիան և սահմանափակել Թուրքիայի՝ տարածաշրջանում վերջինիս դերակատարությունը։  

Ընդծենք, որ եթե Թուրքիան մասնակից է էսկալացիայի հրահրման գործում, ապա հետևանքները հաշվարկված չեն եղել։ Մի առումով կարելի է այս լարվածության սրումը թուրքական ձեռագիր որակել․ այն է, որ Թուրքիան է էթնիկ զտման քաղաքականության ջատագովը։ Դա, իհարկե, փաստում է թե՛ Օսմանյան կայրության, և թե՛ Թուրքիայի Հանրապետության պատմությունը։  

Սիրիայի ներկայիս իշխանությունները երկրի կառավարման ղեկը ստանձնելուց հետո, ըստ էության, հստակ արձանագրել էին, որ իրենց նպատակն է ձևավորել այնպիսի պետություն, որտեղ գերակա կլինի սուննի իսլամը։ Այսինքն այստեղ ևս ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումն է և հնարավոր էթնիկ զտումների իրականացումը։ 

Բացի այդ, թուրքական իշխանությունների էսկալացիայի վերաբերյալ  արձագանքը ևս ցույց է տալիս, որ լեգիտիմացնում է ջիհադիստների հարձակումներն ալավիների վրա, քանի ոչ միայն կոչ, այլև քննադատություն չի հնչում այդ գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ 

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Թուրքիայի փոխարտգործնախարարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի փոխարտգործնախարարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Ջևդեթ Յըլմազ. «Միջանցքի բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահին
Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարայի առաջնահերթությունը Գազայում անհապաղ հրադադարի ապահովումն է:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}