Տնտեսական13:53, 25 Փետրվար 2025
Թուրքիան և Թուրքմենստանը երկարաձգում են բնական գազի համաձայնագիրը 5 տարով

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ներկայումս գործող բնական գազի համաձայնագիրը ևս հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ: Թուրք նախարարը նշել է, որ մշակվում է նոր ծրագիր՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու համար:
Բայրաքթարը նշել է, որ Թուրքմենստանից բնական գազը Թուրքիա է մատակարարվում Իրանի միջոցով՝ փոխանակման մեխանիզմով: Այս ամիս ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Թուրքիա կմատակարարվի 1.3 միլիարդ խորանարդ մետր գազ, որի հոսքը նախատեսվում է սկսել մարտի 1-ին:
Ալփարսլան Բայրաքթարն ընդգծել է, որ այս գործարքը ռազմավարական քայլ է Թուրքիայի էներգամատակարարման անվտանգությունը բարելավելու ուղղությամբ և ավելի կամրապնդի Թուրքիայի և Թուրքմենստանի միջև տնտեսական և դիվանագիտական կապերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |