Քաղաքական14:44, 21 Փետրվար 2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին

Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրություններում որպես «ԺՀԿ» թեկնածու լինելու իր միջնորդությունը։
Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը փետրվարի 21-ին ներկայացրել է թեկնածության վերաբերյալ փաստաթղթեը՝ այն հանձնելով ընտրությունների և կուսակցական ներքին իրավունքի հարցերով պատասխանատու գլխավոր քարտուղարի տեղակալ Գյուլ Չիֆթչիին:
Հայտնի է, որ մինչ այժմ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի թեկնածության օգտին ստորագրել է 100-ից ավելի պատգամավոր:
Իմամօղլուն «X»-ի իր միկրոբլոգում, հրապարակելով փաստաթղթերի ստորագրման տեսանյութը, գրել է․
«Մեր երկիրը, մեր միասնությունը, մեր միաբանությունը և հզոր Թուրքիայի նպատակը միասին կպաշտպանենք: Շատ աշխատելու ենք, շատ հաղթելու ենք և արդար կիսելու»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |