Քաղաքական13:15, 21 Փետրվար 2025
Թուրքիայում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան․ «Վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»

Թուրքիայում Եվրամիության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ դեսպան Թոմաս Օսովսկին հայտարարել է, որ կառույցը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով վիզայի հարցի լուծման անհրաժեշտությունը:
«Հարաբերությունների ամրապնդման գործընթացում ենք, իսկ վիզայի խնդիրն առաջնահերթ հարց է»։
Նրա որակմամբ, Թուրքիան ռազմավարական կարևորության նշանակություն ունի տարածաշրջանում, ներառյալ Հարավային Կովկասի և Ուկրաինայի հետ կապված բանակցություններում:
Օսովսկին նաև հիշատակել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ԵՄ-ի կողմից սահմանված 72 վիզային չափանիշներից 6-ը, սակայն աշխատանքներ են տարվում վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ:
Նա նշել է, որ Թուրքիան Շենգենյան վիզաների հարցում ԵՄ-ի երկրորդ ամենամեծ դիմորդն է՝ Չինաստանից հետո:
Դեսպանը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է մաքսային միության արդիականացման գործընթացին, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |