Տնտեսական17:43, 19 Փետրվար 2025
Թուրքիայում բնական գազը հասանելի է բնակչության 85 տոկոսին

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ այդ երկրում բնական գազից օգտվելու հնարավորություն ունեցող բնակավայրերի թիվը հասել է 913-ի։
«Այսօրվա դրությամբ մենք հասել ենք Թուրքիայի բնակչության 85 տոկոսին մեր ստեղծած բնական գազի մատակարարման ցանցերով: Մեր քաղաքացիների մոտ 72.3 միլիոնը բնական գազից օգտվելու հնարավորություն ունի։ Ներկայումս գոյություն ունի բնական գազի փոխանցման և բաշխման մոտավորապես 232 հազար կիլոմետրանոց ցանց։ Մոտ 19.5 միլիոն բնակարան ներկայումս ունի բնական գազ»,- ասել է նա։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայում 2024-ին գազաֆիկացվել է 60 նոր բնակավայր։
Բայրաքթարը նշել է, որ մինչև 2026 թվականի վերջը Թուրքիայում բնական գազը հասանելի կլինի 1053 բնակավայրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |