Տնտեսական12:29, 17 Փետրվար 2025
Թուրքիայից Սլովենիա արտահանման ծավալները ռեկորդային ցուցանիշի են հասել

Թուրքիան և Սլովենիան շարունակում են զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը 2011-ին ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության փաստաթուղթ», ըստ որի՝ երկրները համագործակցում են էներգետիկ, լոգիստիկ, առողջապահական, շինարարության և ավտոմոբիալային արդյունաբերության ոլորտներում։
Վերջին տարիներին երկրների միջև զգալիորեն աճել են արտահանման ծավաները։ 2025-ի հունվարի դրությամբ Թուրքիայից Սլովենիա արտահանման ծավալը կազմել է 371.5 մլն դոլար, որն էլ համարվում է երբևէ գրանցված ամսական արտահանման ամենաբարձր ցուցանիշը։
2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 119.3%-ով։ Թուրքիայից Սլովենիա ամենաշատ արտահանումը՝ 170.9 մլն դոլարի բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին: Վերջինիս հաջորդում են քիմիական ապրանքները, պողպատի և էլեկտրոնիկայի ոլորտները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |